ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ և այդ մասին գրել ֆեյսբուքյան իր էջում։
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում»,- գրել է Փաշինյանը:
Աճեմօղլուն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում:
Աճեմօղլուն աշխատում է Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ազգային Daron Acemoğluբյուրոյի (National Bureau of Economic Research), Տնտեսական ցուցանիշերի հետազոտական կենտրոնի (Center for Economic Performance) և Տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի հետ (Centre for Economic Policy Research)։
Տարոն Աճեմօղլուն Econometrica պարբերականի խմբագիրներից է, աշխատում է նաև Review of Economics and Statistics, Journal of Economic Growth և Annual Review of Daron AcemoğluEconomics պարբերականների հետ։
Նա Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Arts and Sciences) և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ է։ Ունի տնտեսագիտության բնագավառի մի շարք մրցանակներ։