Theheartysoul.com կայքը գրում է, որ գոյություն ունի միջոց, որը կարող է օգնել ազատվել հազից։ Քսուքը պետք է քսել ոտքերին, գուլպա հագնել և թողնել ողջ գիշեր։ Տեխնիկան օգտագործվում է արդեն մի քանի տարի։ Քսուքը կոչվում է VapoRub: Այս մեթոդը տարածում է ստացել 2007թ.։ Շատ գիտնականներ նշում են, որ պրակտիկա այս առումով չկա, բայց դա չի կագնեցնում շատ մարդկանց քսուքն օգտագործելուց։
Այս միջոցը կարող է օգտակար լինել, եթե դուք նոր եք մրսել կամ անցել է 24 ժամ։ Եթե դուք կամ ձեր երեխաները հիվանդ են արդեն մի քանի օր, ամբողջությամբ հույս մի դրեք այս միջոցի վրա։ Հազը կարող է տարբեր հիվանդությունների նշան լինել։ Դիմեք բժշկի օգնությանը, եթե առկա են հետևյալ ախտանշանները.
- հազ և տաքություն երեք օրից ավելի
- հազը թաց է
- շնչառության դժվարություններ
- հազն ընդհատում է քունը և առօրյա այլ գործողություններ
- հազը խոչընդոտում է կլման ակտին, առաջացնում հոգնածություն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը