ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 13-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկում գտնվող վերելակի խցիկի վրա քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները Ն. Ս.-ին (ծնված 1999 թ.) իջեցրել են վերելակի տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Մայիսի 12-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Ռոսիա փողոցի թիվ 4 շենքի 10-րդ մուտքի էլեկտրամատակարարումը դադարեցվել է, վերելակում երկու քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: