«911» ծառայությունում մայիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ 3 քաղաքացի մոլորվել են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակա սարում:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել նրանց իրենց ավտոմեքենայի մոտ: