Եթե դատավորն անթույլատրելի նվեր է ստացել, պետք է վերադարձնի պետությանը. նոր նախագիծ. armlur.am
Advertisement 1000 x 90

Եթե դատավորն անթույլատրելի նվեր է ստացել, պետք է վերադարձնի պետությանը. նոր նախագիծ. armlur.am

ՀՀ արդարադատության նախարարությունը առաջիկայում կառավարությանը նոր որոշման նախագիծ կառաջարկի: Այս մասին փաստաթուղթը տեղադրված է e-draft.am կայքում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը:

Այսինքն` եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հանձնել կառավարության սահմանած կարգով:

armlur.am