«Դժվար չի արտաբերելը – մենք չկարողացանք… մենք ուշացրինք…»
Advertisement 1000 x 90

«Դժվար չի արտաբերելը – մենք չկարողացանք… մենք ուշացրինք…»

Աշոտ Խուրշուդյանի գրառումը.

«Քննադատելն արվե՞ստ է, թե՞ փեշակ։ Հիմա եթե ես սկսեմ քննադատել կառավարությանը, ինձ ասելու են հակահեղափոխակա՞ն, թե՞ ՀՀԿ-ական։ Իմ գործը հեշտ է, միշտ հենվել եմ փաստերի վրա, քննադատել եմ երևույթներ, անձը չեմ թիրախավորել՝ այն էլ բամբասանքով ու վիրավորանքով զինված։ Եվ կշարունակեմ քննադատել։

Ավելին, եթե ես լինեի կառավարության կազմում, էլի կքննադատեի։ Կասեք ինչպե՞ս։ Շատ պարզ. քննադատության այդ մշակույթը դրված է, օրինակ, բրիտանական քաղաքական մշակույթի հիմքում։ Ինքնաքննադատությունը սովորական երևույթ է այնտեղ (և քաղաքական դեբատի հնարք) ու արտացոլված է բոլոր նախարարությունների հաշվետվություններում։

Դժվար չի արտաբերելը – մենք չկարողացանք… մենք ուշացրինք… մենք հաշվի չէինք առել և այլն։ Ու իսկական հեղափոխությունը հենց այս վերափոխումն է»։



Նման նյութեր