Այգեստանում հայտնաբերված դիակի վրա բռնության հետքեր կան. հարուցվել է քրգործ
Advertisement 1000 x 90

Այգեստանում հայտնաբերված դիակի վրա բռնության հետքեր կան. հարուցվել է քրգործ

Երևանի Այգեստան փողոցի բնակչի դիակ է հայտնաբերվել նույնանուն փողոցի տներից մեկի անասնագոմում:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀքննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ ՍոնաՏռուզյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Մայիսի 14-ին՝ առավոտյան, ահազանգ ենք ստացել, որ դիակ է հայտնաբերվել Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Տղամարդու վրա հայտնաբերվել են բազմաթիվ բռնության հետքեր»,- նշեց Տռուզյանը:

Պարզվել է սպանվածի ինքնությունը՝ նա եղել է Այգեստան փողոցի բնակիչ Գևորգ Մաթոսյանը:

Կատարվում է քննություն՝ պարզելու դեպքի հանգամանքները: