Հայաստանում այս օրերին քննարկում են Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարություններն առ այն, որ իր բանակը պատրաստ է հարձակվել Ղարաբաղում հայկական դիրքերի վրա: Բնական է, որ հայկական ԶԼՄ-ը պատասխանել են այդ հայտարարությանը, ասելով, որ 25 տարի է ոչինչ չեք կարողացել անել, հիմա էլ, ոչինչ չեք կարող անել:
Բայց կուզեի շեշտել մեկ այլ բան: Բանն այն է, որ հենց գեներալ Զաքիր Հասանովն է Ադրբեջանի ղեկավարության կողմից նշանակվել Իսրայելի հետ բանակցող կողմի ղեկավար, իմ ազատագրման համար:
Բանակցություններն անց են կացվել փակ ռեժիմով, 2017-ի մարտի կեսերից: Իսրայելի ներկայացուցիչը դրա համար հինգ անգամ մեկնել է Բաքու բանակցությունների համար: Իսրայելի կողմից ներկայացել է անօդաչու թռչող սարքեր, կառավարվող մարտական մեքենաներ, մոնիթորինգի և հետապնդման համակարգեր արտադրող Aeronautics Ltd ընկերության ներկայացուցիչը: Դժվար չէ կռահել, թե բանակցությունների ժամանակ ինչու են գործուղել հենց այդ ընկերության ներկայացուցչին:
Իմ կալանավորման հետ կապված Ադրբեջանի հիմար դրսևորումը, 2016-ի ապրիլին իսրայելական ռազմական տեխնիկայի համալրման հետ կապված հետաքննությունները, գրեթե նույն ժամանակ են տեղի ունեցել: Այս ամենը Իսրայելի կառավարության համար ավելորդ գլխացավանք դարձան, քանի որ անընդհատ ընդդիմության քննադատության թիրախում էին, որ կապ ունեն Իլհամ Ալիևի ռեժիմի հետ:
Այսպես ուրեմն, բանակցողների հավաստմամբ, Զաքիր Հասանովը բանական, ադեկվատ անձնավորություն է, ամենասկզբից համարել է, որ ինձ Բաքու քարշ տալը անիմաստ է եղել: Բայց որոշումները կայացրել են լրիվ այլ մարդիկ, ովքեր նրա և այլ խելացի մարդկանց հորդորներն անտեսել են: Ավելին, մենք միասին ենք Հասանովի հետ Բաքվից Թել Ավիվ թռչել, 2017-ի սեպտեմբերի 14-ին:
Ես, որպես հետողորմյայի արժանացած (Բաքվի բանտում մահափորձից հետո), իսկ նա, որպես մունետիկ առ այն, որ իմ հետ տեղի ունեցածը թյուրիմացություն է, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական հետապնդում ունեցող քայլ: Թե ինչու էին այդքան խառնվել, որ ինձ հետ մի հսկա նախարարության կառավարչի էին ուղարկել Իսրայել՝ կռահեք ինքներդ:
Հրապարակման պատրաստեց ՝ Պողոս Վարժապետյանը