Սեդրակ Մկրտչյան. «Ասածս ինչ է. շառից փորձանքից հեռու լինենք, ժողովուրդ ջան, ու սենց բանկերից էլ ինչքան հնարավորա հեռու»
Advertisement 1000 x 90

Սեդրակ Մկրտչյան. «Ասածս ինչ է. շառից փորձանքից հեռու լինենք, ժողովուրդ ջան, ու սենց բանկերից էլ ինչքան հնարավորա հեռու»

Առավոտից գնացել եմ ArmBusinessBank մոտակա մասնաճյուղ։ Հերթի կտրոն հասկացություն չկա։ Խառը մարդիկ գալիս են, սպասում են, գնում են, հերթը առաջ չի գնում։ Կես ժամվա մեջ մի հոգի սպասարկվեց։ Դուրս եկա, էն մտքով, թե կզանգեմ հեռախոսով կլուծեմ հարցս։

Արդեն 4 անգամա զանգում եմ սպասարկման բաժին, երաշտությունը գնում, «Տվյալ պահին բոլորը զբաղված են», սպասելուց հետո զանգը ուղղակի ընդհանտվումա։ Հետո նորից նույնը։ Ու նորից։ Ու նորից։

Ասածս ինչ է. շառից փորձանքից հեռու լինենք, ժողովուրդ ջան, ու սենց բանկերից էլ ինչքան հնարավորա հեռու, որ ոչ մասնաճյուղի գործունեությունը կազմակերպել գիտեն, ոչ զանգերի սպասարկման կենտրոն, ոչ էլ ֆեյսբուքում բարձացված հարցերին են լայաղ անում պատասխանեն։

Սեդրակ Մկրտչյան



Նման նյութեր