Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Կրյուգեր Ազգային պարկի այցելուները նկարահանել են գնու այծքաղի և երկու էգ առյուծների մենամարտը: Տեսագրությունը հրապարակվել է Kruger Sightings-ի յութուբյան ալիքում:
Տեսանյութի հեղինակ Հանես Ժուբերի խոսքով, նա սկզբում նկատել է գիշատիչներին, որոնք հետապնդել են կճղակավորին: Տղամարդը որոշել է տեսնել, թե ինչ ավարտ կունենա այդ որսը:
Ինչպես հավաստիացնում է Ժուբերը, գնուն մեկ ժամ ոչ մի փորձ չի արել ինքն իրեն ազատելու համար, բայց հետո որոշել է կռիվ տալ:
Հրապարակված կադրերում երևում է, որ այծքաղը գետնից վեր է թռչում, փորձելով իր վրայից գցել առյուծներին, պոզով խոցելով էգ առյուծներից մեկին: Մի պահ գիշատիչները չեն կողմնորոշվում, որից հետո գնուն տեղում սկսում է պտտվել և ազատվում է կապանքներից:
Յութուբյան օգտատերերին հիացրել է այծքաղի համառությունը. «Ոչ, ոչ այսօր, «տղերք»», – գրել է cornellw24 օգտատերը:
ria.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը