Պուտինի համար Փաշինյանի հետ հանդիպման առաջնահերթ հարցը ռուսական կապիտալի ապահովությանն է վերաբերելու. Արկադի Դուբնով
Advertisement 1000 x 90

Պուտինի համար Փաշինյանի հետ հանդիպման առաջնահերթ հարցը ռուսական կապիտալի ապահովությանն է վերաբերելու. Արկադի Դուբնով

«Նիկոլ Փաշինյանին բավական բարդ խնդիրներ են սպասվում, քանի որ նա ստիպված է լինելու հաշտեցնել այսպես ասած՝ նախավարչապետական հանրահավաքային հայտարարությունները, որոնք անկեղծ էին, թեև նաև պոպուլիստական, այն գործերի հետ, որ պետք է կատարի, որպես պետական գործիչ»:

belsat.eu-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Հայաստանի նոր ձևավորված կառավարության և վարչապետի անելիքները ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը: Անդրադառնալով այսօր Սոչիում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ռուս քաղաքագետը նշել է, որ Պուտինի համար առաջնահերթ կարևորության հարց կլինի նաև ռուսական բիզնեսի ապահովության մասին երաշխիքների ստացումը, այսինքն թե վերաբերելու է նրան, թե որքանով ապահով է լինելու ռուսական կապիտալը Հայաստանում, իսկ այդ կապիտալը բավական զգալի է և տնօրինում է տնտեսության ամբողջական ոլորտներ:

hraparak.am



Նման նյութեր