Ընտրեք ծաղիկը, որն ամենաշատն է ձեզ դուր գալիս։
Կակաչ։ Վառ, էներգիայով լի մարդ եք, ով սիրում է աղմկոտ երեկույթներ։ Ստեղծագործ մարդ եք, պաշտում եք նոր բաներ ուսումնասիրել, կարողանում եք արտահայտել ձեր յուրահատկությունը։ Ձեզ դժվար է մոռանալ, ձգում եք մարդկանց։
Հիրիկ։ Այս ծաղիկը լավատեսություն է խորհրդանշում։ Մարդիկ, ովքեր սիրում են այս ծաղիկը, վառ երևակայություն ունեն։ Կարող եք արագ ձանձրանալ, մոռանալ խոստումների մասին։ Փորձեք կարգավորել գրաֆիկը։
Վարդակակաչ։ Սիրում եք ճանապարհորդել, միշտ փոփոխություններ փնտրել, հետշությամբ եք հարմարվում, շատ կապված եք ընտանիքին ու ընկերներին։ Ընկալունակ եք, ուշադիր, բարեսիրտ, բայց երբեմն կարող եք մեծամիտ լինել։ Եթե խաղից դուրս եք հայտնվել, մտածեք՝ ինչն եք սխալ անում։
Վարդ։ Վարդն առաջին հերթին ասոցիացվում է սիրո հետ։ Ռոմանտիկ եք, սիրատառ, կրքոտ, նախընտրում եք հարգել ավանդույթներն ու նույնիսկ մի փոքր հնաոճ լինել։ Ոճի զգացում ունեք, միշտ ցանկանում եք մարդկանց մեջ լավագույնը տեսնել։ Բայց դուք էլ վարդի նման փշեր ունեք։ Ցանկանում եք կատարելության հասնել և միամտորեն կատարելություն եք սպասում նաև մյուսներից, ինչը սխալ է։ Փորձեք ընդունել մյուսների թերությունները, և ոչ թե՝ դատել նրանց։
Շուշան։ Հարգանքի արժանի մարդ եք, ում մարդիկ ընդունում են՝ որպես խորհրդատու։ Կարեկցող եք, ընկերասեր, ձգտում եք օգնել մարդկանց։ Ոճի հրաշալի զգացում ունեք։ լուրջ եք վերաբերվում հարաբերություններին։
Խոլորձ։ Բարեսիրտ եք, խաղաղասեր, տանել չեք կարողանում տարաձայնություններն ու կոնֆլիկտները։ Երբեմն նույնիսկ նախընտրում եք միայնակ լինել։ Հակված եք ձեր շուրջ փոքր, բայց մտերիմների շրջանակ ստեղծել։
Մանուշակ։ Մանուշակն ասոցիացվում է մաքրության, զսպվածության և համեստության հետ։ Գնահատում եք մինիմալիզմը, պարզությունը, միևնույն ժամանակ՝ առանձնանում սրամտությամբ։ Հաջողակ եք։
Երիցուկ։ Ամենայն հավանականությամբ, գրեթե միշտ ժպտում եք, սիրում եք ձեր շուրջը լավատեսություն և ուրախություն սփռել։ Սիրում եք շատ գործեր հետոյին թողնել՝ մասնակցելով երեկույթների, ձեզ շրջապատելով շատ մարդկանցով։ Գնահատում եք ակտիվ հանգիստը, բնությունը։ Արկածների սիրահար եք։
Նարգիզ։ Վստահ եք, որ հաջողությունն ու նյութական բարեկեցությունը համառ, քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Սիրող, հոգատար մարդ եք, աշխատասեր, ամբիցիոզ, ստեղծագործող։
Արևածաղիկ։ Երջանկություն և ջերմություն եք ճառագում։ Ձեր ներկայությունը կարող է լուսավորել ամբողջ սենյակը։ Կարողանում եք աջակցել մարդկանց, օգնել, երբ նրանք դրա կարիքն ունեն։ Ձեզնից դրական էներգիա է ճառագում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը