«Չվստահելու համար չունեմ հիմքեր». Վահագն Թևոսյան
Advertisement 1000 x 90

«Չվստահելու համար չունեմ հիմքեր». Վահագն Թևոսյան

Վահագն Թևոսյանի հրապարակումը.

«Ես ինքս 108 պրետենզիա ունեմ էս կառավարությանը, սկսած նրանից, որ մինչև հիմա խոշոր գործարարների հետ չեն քննարկվել նոր խաղի կանոնները, վերջացրած բուն կազմով: Հարց ա առաջանում՝ բա ինչով ա էդ դեպքում պայմանավորված իմ թվացյալ ֆանատիկոսության հասնող բացարձակ լոյալությունը:

Իմ խորին համոզմամբ, Հայաստանում հիմա ժողովրդավարություն չի ու չի կարող լինել մի շարք ինստիտուցիոնալ լուրջ թերությունների պատճառով: Կներեք ոչ ակնահաճո գնահատականս, բայց հիմա Հայաստանում ժողովրդի կողմից վստահության մանդատ ստացած թիմի «դիկտատ» ա, որի ֆունկցիոնալ բուն նշանակությունը էդ ինստիտոիցիոնալ թերությունները վերացնելու ճանապարհով ժողովրդավարությունը երկիր վերադարձնելն ա:

Ես մինչև վերջերս առանձնապես ոգևորված չէի Հայաստանի ժողովրդավարական հեռանկարներով՝ հաշվի առնելով ընտրողների մեծամասնության ֆինանսական նախասիրություններն ու մակերեսային վերաբերմունքը ընտրական պրոցեսներին: Բայց վերջին իրադարձությունները տրանսֆորմացիայի ենթարկեցին ինչպես մեր իրականությունը, էնպես էլ, պատճառահետևանքային կապով, էդ իրականության կրողներին:

Հիմա որոշակիորեն ուրվագծվել են հնարավորությունները, տեսանելի են կոնկրետ քայլերն ու գործողությունները՝ 1991-ից էս կողմ աննախադեպ ընտրությունների ճանապարհով երկրի վրայից
սրբելու երկար տարիներ կուտակված ավտորիտարիզմի փոշին:

Բայց դա անելու համար հարկավոր ա, որ ժամանակավոր «դիկտատոր» թիմը հնարավորություն ունենա օգտագործելու երկու էական գործիք՝ կամք/հավատարմություն և լծակներ/ազդեցություն: Ոչ ոք էդ ընտրությունը ավելի լավ չի կարող կատարել, քան հենց բուն թիմը: Իմ սկզբունքային մոտեցումն ա՝ եթե վստահել եմ առաջին երկու ֆազան (Սերժ Սարգսյանի հեռացում, Նիկոլ Փաշինյանի ընտրություն), ուրեմն մյուս երկուսն էլ եմ վստահում (ինստիտուցիոնալ փոփոխություններ, ընտրությունների կազմակերպում):

Ես էդ ընտրություններին օգտագործելու եմ իմ ազատ կամարտահայտման իրավունքը, գուցե նաև օգնելու եմ հաղթել ինձ հոգեհարազատ թիմին: Բայց նույնիսկ եթե հաղթի մրցակիցը, դա ինձ ապատիայի չի մղելու, ես դրա հետ օրգանապես շատ համակերպված եմ լինելու, քանի որ դա լինելու ա արդար իրողություն՝ ազատ Հայաստանում:

Գոյություն ունեցող իրողությունների ֆոնին, փաստացի կաղող տնտեսական իրավիճակում, սահմանային կուտակումների ու գեոպոլիտիկ վտանգների պայմաններում, ես ուրիշ ոչինչ չեմ կարող անել՝ քան սատարել գործող վարչապետի թիմին (ի դեպ սա Սերժ Սարգսյանին սատարողների առավել շահարկվող հիմնավորումներից էր՝ առավել շահավետ պայմաններում):

Հիմա ավելի վտանգավոր ա, քան երե՞կ: Իհարկե: Մենք գիտակցվա՞ծ ենք եկել սրան: Անշուշտ: Որովհետև մեր բոլորի քերած էս լուսավոր իրականությունը բացառիկ շանս ա, որ Հայաստանը դադարի լինել պարզապես կայուն, այլ վերջապես սկսի նկատելի առաջ շարժվել: Էս շանսի բացառիկությունը հենց իր լուսավորության մեջ ա, մթագնումը չեզոքացնում ա բոլոր շանսերը:

Ահա թե ինչով ա պայմանավորված իմ՝ թվացյալ ֆանատիկոսության հասնող լոյալությունը գործող «ռեժիմի» հանդեպ, մանավանդ որ դեռ չեմ նկատել որևէ ակնարկ, որ ինձ կամ քեզ «քաշում են»: Եթե ես սխալվում
եմ, ուրեմն մենք մի քանի ամսից կկորցենք մեր հայրենիքը: Ես էդ հեռանկարով ապրել չեմ կարող, նման շռայլություն ինձ թույլ տալ չեմ կարող, ուստի չվստահելու ու չսատարելու իրավունք ինձ չեմ վերապահում: Բայց նաև, որ շատ կարևոր ա, չվստահելու համար չունեմ հիմքեր: Ու չեմ նախանձում հակառակ կարծիքը կրողների հոգեվիճակին:

Սկզբունքորեն երբեք աղոթքի տեքստ չեմ բարձրաձայնում, բայց հիմա հատկապես ուզում եմ ասել՝ Աստված օրհնի Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, խոհեմություն ու համբերություն տա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ու հայի»:



Նման նյութեր