«Դա նախարարի անձնակա՞ն տեսակետն է, թե՞ Նիկոլի քաղաքական թիմի»
Advertisement 1000 x 90

«Դա նախարարի անձնակա՞ն տեսակետն է, թե՞ Նիկոլի քաղաքական թիմի»

Ես չգիտեմ՝ Սփյուռքի նորանշանակ, երիտասարդ նախարարի առաջարկը երկպալատանի խորհրդարանի մասին է, նրա անձնակա՞ն տեսակետն է, թե՞ Նիկոլի քաղաքական թիմի:
Ես կարծում եմ, որ դա ոչ միայն անիրականանալի, այլև վտանգավոր և ամբոխահաճո գաղափար է:

Նախ, այդ ի՞նչ սկզբունքով է կատարվելու ընտրությունը Սփյուռքում, սփյուռաքահայերից շատերը ընդգրկված չեն համահայկական կառույցներում, Սփյուռքի կուսակցություններում:

Երկրորդ, Հայաստանը փոքր երկիր է երկպալատանի խորհրդարանի համար:

Երրորդ, Հայաստանը, իհարկե, բոլոր հայերի հայրենիքն է, բայց սփյուռքահայերը այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ այդմ, թե՛ քաղաքագիտական, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ պետական իրավունքի տեսակետից ՀՀ քաղաքացին և սփյուռքահայը տարբեր կարգավիճակներ, իրավունքներ և պարտականություններ ունեն Հայաստանի հանդեպ: ՀՀ պատգամավորները պետք է մանդատ ստանան ՀՀ քաղաքացիներից, և միայն ՀՀ քաղաքացիները կարող են դառնալ ՀՀ խորհրդարանի պատգամավոր: Նրանք պետք է ապրեն և գործեն Հայաստանում՝ ունենալով համապատասխան բնակության ցենզ:

Չորրորդ: Ժամանակն է երկնքից իջնել գետնին և գիտակցել պատասխանատվության աստիճանը: Կարիք չկա հաճոյանալ Սփյուռքին կամ փորձել նրա ֆինանսական օգնությանն ապավինել՝ անհեթեթ գաղափարներ առաջադրելով:

Հայաստանը և Հայաստան-Սփյուռք հարաբերությունները արդիականացման կարիք ունեն, բայց ոչ երբեք՝ փորձարկումների:

Նարինե Մկրտչյան



Նման նյութեր