Մանե Թանդիլյան. «Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը»
Advertisement 1000 x 90

Մանե Թանդիլյան. «Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը»

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր սկսել է նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրս: Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների և դրանց լուծման մասին քննարկումներ եմ ունեցել ոլորտի մասնագետների հետ։ Առաջիկայում կներկայացնեմ մեր անելիքները։ Արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ:

Այդ կապակցությամբ նախարարության աշխատակիցները, մասնավորապես կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ներգրավված անձիք, զգուշացված են. կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու եմ անողոք, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս առաջնորդվեն բացառապես օրենքի տառին համապատասխան, ոլորտում որևէ ֆինանսական, նյութական չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում անթույլատրելի է և խստագույնս պատժվելու է։ Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիներին խնդրում եմ, որևէ չարաշահման փաստի առկայության դեպքում միանգամից դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 114: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավվի խնդիրների լուծման հարցում, որպեսզի կարճ ժամանակում ոլորտում առկա արատավոր երևույթները դառնան պատմություն: Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը:



Նման նյութեր