«Հանրապետական կուսակցությունը, ապա ռուսական պրոպագանդայի մեքենան Փաշինյանին դրեցին արդարացման և համոզման ռեժիմի մեջ»
Advertisement 1000 x 90

«Հանրապետական կուսակցությունը, ապա ռուսական պրոպագանդայի մեքենան Փաշինյանին դրեցին արդարացման և համոզման ռեժիմի մեջ»

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետական կուսակցությունը, ապա ռուսական պրոպագանդայի մեքենան Փաշինյանին դրեցին արդարացման և համոզման ռեժիմի մեջ, ինչն ակնհայտ էր երեկ Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան, ապա նաև ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

ՀՀ Վարչապետը, իմ տպավորությամբ, իր առջև խնդիր էր դրել համոզելու նախագահ Պուտինին, որ Հայաստանում տեղի ունեցած և հաղթած շարժումն ուղղված չէր Ռուսաստանի դեմ, չուներ աշխարհաքաղաքական ուղղվածություն, և նոր կառավարությունը չի պատրաստվում շեղվել ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից:

Իմ կարծիքով, այս «համոզման» ռեժիմը երկար չպետք է շարունակվի և պետք է վերափոխվի հայ-ռուսական արժանապատիվ, պետությունների իրավահավասարության վրա հիմնված դաշնակցային ռազմավարական փոխգործակցության` հիմքում դնելով երկու պետությունների պետական և ազգային շահի փոխադարձ ճանաչման և հարգման սկզբունքը»:

 



Նման նյութեր