Էկվադորը անջատել է Ջուլիան Ասանժի ինտերնետը
Advertisement 1000 x 90

Էկվադորը անջատել է Ջուլիան Ասանժի ինտերնետը

Պատճառը՝ WikiLeaks-ում հայտնված նոր փաստաթղթերն են, որոնք կարող են ազդել ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա

Շաբաթվա սկզբում պարզ դարձավ, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն արդեն 4 տարի ապրում է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը՝ չունի ինտերնետ: WikiLeaks-ը դրա համար մեղադրում է Էկվադորին, որը իբր այդ քայլին է գնացել ԱՄՆ դրդմամբ: Երեքշաբթի օրը, հոկտեմբերի 18-ին, Էկվադորի ԱԳՆ-ն ընդունել է, որ դա եղել է կառավարության որոշումը, իսկ պատճառը՝ WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթերն են, որոնք կարող են խանգարել ԱՄՆ կայանալիք նախագահական ընտրություններին:

Մանրամասնում է meduza.io կայքը.

15 հոկտեմբերի – Ջուլիան Ասանժը մնացել է առանց ինտերնետի: Դա տեղի է ունեցել WikiLeaks-ում Հիլարի Քլինտոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Մոդեստայի նամակագրության հերթական չափաբաժնի հրապարակումից հետո:

WikiLeaks-ը տեղի ունեցածում մեղադրում է ԱՄՆ-ին: Այդ մասին է վկայում հոկտեմբերի 17-ին Թվիթերում հայտնված հաղորդագրությունը. «Մենք հաստատում ենք, որ շաբաթ օրը, երեկոյան ժամը 5-ին, Քլինտոնի ելույթի հրապարակումից հետո, Էկվադորը անջատել է Ասանժի ինտերնետը»:

Երկուշաբթի օրվանից անջատման պատճառաբանությունները բազմապատկվում են: Օրինակ՝ Ասանժը 8-ամյա աղջկան հղել է սեռական բնույթի հաղորդագրություններ, կամ՝ WikiLeaks-ի հիմնադիրը մահացել է, կամ՝ նախագիծը Ռուսաստանից 1 միլիոն դալոր է ստացել: Վարկածներից ոչ մեկը չհաստատվեց:

Երկու օր անց Էկվադորը հաստատեց, որ ինտերնետը անջատել է կառավարության որոշմամբ: «Իշխանությունները օգտվել են իրենց իրավունքներից և ժամանակավոր դադարեցրել են դեսպանատան տարածքում որոշ օգտատերերի ինտերնետ կապը, նկատի ունենալով, որ Ասանժի գործունեությունը և Դեմոկրատական կուսակցության փաստաթղթերի հրապարակումը կարող են ազդեցություն ունենալ ԱՄՆ ընտրությունների վրա»:

cvfbbldwgaaf_ne



Նման նյութեր