Ամբողջ աշխարհում մարդիկ առանց քաշվելու խոսում են կոտրտված անգլերենով…
Advertisement 1000 x 90

Ամբողջ աշխարհում մարդիկ առանց քաշվելու խոսում են կոտրտված անգլերենով…

Ամբողջ աշխարհում մարդիկ առանց քաշվելու խոսում են կոտրտված անգլերենով՝ ֆրանսիացիները, իսպանալեզուները, հնդիկները եւ այլն: Ոչ միայն շարքային մարդիկ, այլեւ պաշտոնյաները, դիվանագետները, գիտնականները եւ այլն: Ոչ ոք դա խնդիր չի համարում, ու ոչ ոք չի սպասում, օրինակ, ֆրանսիացուց կատարյալ անգլերեն առոգանություն: Լավագույն ֆուտբոլային ակումբների լավագույն մարզիչները տարիներով անգլիական ակումներում աշխատելուց հետո խոսում են սարսափելի անգլերենով, որ նույնիսկ իմ ականջն է ծագում, չնայած իմ անգլերենն էլ մեղմ ասած ուժեղ չէ:

Ռուսներն առանձին թեմա են: Դուք կյանքում տեսե՞լ եք, որեւէ ռուս, որը որեւէ օտար լեզվով, թեկուզ, նույն անգլերենեով խոսալուց գոնե փորձի մի քիչ շեղվել արտասանության ռուսական կաղապարներից, ասենք, չփափկացնի բաղաձայնները ձայնավորներից առաջ եւ այլն: Որպես կանոն հատկապես ռուսները նման խնդիր իսկ չեն դնում իրենց առաջ:

Ու մենակ Հայաստնում դեռ ապրում է մի զանգված, որը խնդիր է սարքում իր երկրի ղեկավարների ռուսերեն առոգանության անկատարությունը:

Իսկ խնդալուն էն ա, որ էդ մարդիկ չեն հասկանում ու չգիտեն, որ ռուսի ականջին ցանկացած հայի՝ նույնիսկ ռուսական կրթություն ունեցողի խոսքի մեջ ակցենտը լսելի է, այլ կերպ չի էլ կարող լինել: Ոնց որ լեննականցին ինչքան էլ փորձի գրական խոսի, վարիանտ չունի թաքցնելու իրա որտեղից լինելը, տենց էլ նույնիսկ շատ լավ ռուսերեն իմացող հայը չի կարող թաքցնել իր հայ լինելը, եթե, իհարկե, մաքուր ռուսական միջավայրում չի մեծացել կամ շատ երկար չի ապրել:

Վատ չի, որ երկրի ղեկավարը տիրապետի բազում լեզուների ու խոսի որքան հնարավոր է լավ այդ լեզուներով, նույնիսկ շատ լավ է: Բայց պատկերացնել, որ ամոթ է հայկական առոգանությամբ ռուսերենի կամ ցանկացած այլ օտար լեզվով խոսելը, սովորական գեղոյություն ա:

Հրանտ Տեր-Աբրահամյան