Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հրապարակումը.
Հարգելի համաքաղաքացիներ,
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը իր յուրօրինակ նվերն է մատուցում մայրաքաղաքին՝ նվիրելով Երևանի 2800-ամյակի այգի։ Ամեն ինչ ընթանում է նախատեսված ժամանակացույցով, և սեպտեմբերին Երևանն ունենալու է բարեկարգ և ժամանակակից լուծումներով մի այգի, որը միայն ու միայն ծառայելու է հենց հանգստի ու զբոսանքի նպատակով։
Կարծես թե այս գեղեցիկ նվերը պիտի միայն երախտիքի զգացմունք առաջացներ մարդկաց մոտ, և, համոզված ենք, որ այդպես էլ կա, հիմնականում, սակայն, կրկին ու կրկին սեփական ինչ-ինչ շահերը վեր դասող որոշ մարդիկ փորձում են սևացնել արվող աշխատանքը և շինարարական, տվյալ դեպքում, հողային աշխատանքի լուսանկարները ներկայացնում են որպես բնության ավիրում և այլն։
Սպասելու ենք ընդամենը 3 ամիս։
Եղեք համբերատար և լավատես։
Ամեն ինչ արվում է ի շահ երևանցու և մեր սիրելի Երևանի։
Հ.Գ. Նախագծի լուսանկարը սիրողական է և արված է սեղանիս վրա դրված թղթերից: