Հայկ Բալանյանի հրապորակումը.
««ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները»:
Ավելի անիմսատ ու վտանգավոր բան առաջարկել անհնար էր:
ՈՒրեմն մեզ քիչ էր Կարեն Կարապետյան և Կո-ռուսական որոշ շրջանակների վերջին գրոհը, որը դեռ շատ երկար շարունակվելու է: Երևի մոռացվել է:
Կամ չի հասկացվում ինչի հետ գործ ունենք:
Դեռ մի բան էլ գերտերությունների զրազբորկաները ու ազդեցության գործակալներին բերենք մտցնենք մեր սահմանադրական դաշտը, որ երկիրը կտոր-կտոր անեն արդեն տեղում:
Աբրի արևը:
Արա Աբրահամյան, Անդրանիկ Միհրանյան պատգամավոր..
Թե՞ Ռուսաստանում, Թուրքիայում, կամ յուրաքանչյուր այլ երկրներում տեղի իշխանությունը էշ է, ու նման լծակը չի օգտագործի՞:
Ինչ սփյու՞ռքը խորհրդարանում: Վերանալու է , հետքը չի մնալու, ով էլ կա պիտի բերվի Հայաստան:
Հայրենադարձության նախարարություն պիտի լինի:
ՈՒզում եք սփյուռքի հնարավորությունը օգտագործե՞լ: Օք: Աշխատեք այն պետական մարմինների միջոցով, որոնցով մեր դեմ են աշխատելու. ԱԱԾ և ԱԳՆ:
Կարելի է Նախարարությանը կից Հասարակական խորհուրդ ստեղծել սփյուռքի ներկայացուցիչներից, համաժողովներ, դեսպաններին կից կցորդներ և այլն, բայց ոչ օրենսդիր մարմին մտցնել ու ներդնել պետական համակարգի մեջ ական:
Պանդորայի արկղը բացել չի կարելի, արդեն իսկ խնդիրներ ունենք»: