Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի գրառումը. «Առաջին քայլով կառավարության մակարադակով նրանց պետք է ճանաչել քաղաքական բանտարկյալներ՝ նշելով քաղաքական բուն դրդապատճառները։ Պետք է արձանագրել նաեւ, որ իրավիճակ է փոխվել, հետեւաբար նրանք այլես քաղաքական հետապնդման չեն կարող ենթարկվել։
Իմիջիայլոց, այս առիթն օգտագործելով, պետք է ընդհանրացնել եւ ձեւակերպել «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը, որպեսզի ապագայում, Աստված մի արասցե, առիթ լինելու դեպքում դավիթհարությունյանները չփորձեն մտավարժանքով զբաղվել։
Նրանց պետք է ազատ արձակել՝ ի հետեւանք քաղաքական իրավիճակի փոփոխության։ Ասում եմ՝ ազատ արձակել, ոչ ներել, ոչ արդարացնել, ոչ գործերը կարճել։ Դրանից հետո քաղբանտարկյալներն իրենք կարող են դիմել դատարան՝ արդարացում եւ փոխհատուցում ստանալու պահանջով։ Կամ՝ դատախազությունը կարող է դիմել դատարան՝ պահանջելով գործի վերաքննություն, եւ, եթե հարկ կա՝ պատիժ։
(Կարծեմ՝ դատախազությունը անկախ մարմին է, չէ՞։)
Համաներումը կամ ներման որեւէ ձեւ պետք է բացառել. անտրամաբանական է։ Ներել կամ համաներել կարող էր Սերժ Սարգսյանը, եթե իր տեղում մնացած լիներ։ Փաշինյանի կառավարության համար այս մարդիկ ներման առարկա չեն։ Նրանց ուղղակիորեն եւ անհապաղ պետք է ազատ արձակել»։