
ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքում ծառայություն են իրականացնում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընթացք տրվե՞լ է Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված դիմումին` քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու վերաբերյալ, ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից նշեցին, որ դիմումը հրապարակային է եղել, և այս պահին ոստիկանները քաղաքապետարանի շենքում ծառայություն են իրականացնում: