
Այս պահին, երբ մի խումբ ցուցարարներ ներխուժել են Երևանի քաղաքապետարանի շենք՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը, տաքսու վարորդները փակել են Բաղրամյան պողոտայի երթևեկությունը և պահանջում են հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սակայն արդեն տևական ժամանակ է՝ նրանք պատասխան չեն ստանում ու պողոտան շարունակում է կաթվածահար մնալ:
Այս պահին «Սասնա ծռերի» համախոհ ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտան. նրանց նստել են փողոցի մեջտեղում և պահանջում են, որպեսզի դատարանը բավարարի հայցը: