Ովքեր են Ազգային ժողովի 6 նոր պատգամավորները
Advertisement 1000 x 90

Ովքեր են Ազգային ժողովի 6 նոր պատգամավորները

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում արձանագրություն է կազմվել 6 նոր պատգամավորների մանդատներ տալու վերաբերյալ: Այսպես` ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորների մանդատները տրվել են տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներին` Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին:

«Ելք»-ի համապետական ընտրական ցուցակից պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած Արտակ Զեյնալյանի մանդատը տրվել է համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Կոնջորյանին:

ԱԺ ՀՀԿ թիվ 13 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարեցրած Գրիգոր Ավալյանի մանդատը տրվել է ցուցակի` առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին էլ կփոխարինի կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ռուզաննա Առաքելյանը:

yerkir.am