Արտակ Կիրակոսյանը անդրադարել է aysor.am=ի հրապարակմանը.
Վարուժան Ավետիսյանը մնում է իր «ապստամբության իրավունքի» ծուղակում։ «Նպատակը արդարացնում է մեթոդները»․ մարդկային պատմության ամենադաժան մոլորություններից է, որ դեռ շատ կյանքեր է տանելու։
Վարուժան Ավետիսյան․ «Չմոռանանք, որ ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակն է և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի զինված պահակի դիմադրությունը և, բնականաբար, այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը հանցավոր համագործակցությունն է, և նրանք պետք է պատասխան տան այդ զոհերի համար։ Զոհերով հանդերձ, այդ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»: