CRRC չինական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին անռելս էլեկտրագնացքը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված Չժուչժոու քաղաքում գնացքի փորձարկումներից:
Էլեկտրագնացքը մշակված է որպես մետրոյի ավելի էժան ու նվազ էներգատար այլընտրանք, որը կօգնի ճանապարհները բեռնաթափել Չինաստանի խտաբնակ շրջաններում: Հասարակական տրանսպորտի նոր միջոցն օգտագործում է լիթիումատիտանային մարտկոցներ, որոնք 25 կիլոմետր վազք են ապահովում, ընդ որում՝ գնացքը կարող է զարգացնել ժամում մինչև 70 կիլոմետր արագություն: Փոխադրամիջոցը շարժվում է «վիրտուալ ռելսերով», ուստի կարող է կիրառվել ընդհանուր օգտագործման ճանապարհներին: