«Գործադիրը շատ ավելի անկեղծ կլինի, որ հրապարակայնորեն հայտարարի, որ չի ցանկանում ազատության մեջ տեսնել զինյալ պայքարի գաղափարը կրող մարդկանց»
Advertisement 1000 x 90

«Գործադիրը շատ ավելի անկեղծ կլինի, որ հրապարակայնորեն հայտարարի, որ չի ցանկանում ազատության մեջ տեսնել զինյալ պայքարի գաղափարը կրող մարդկանց»

Աչգիշտի Կիվիրյանի գրառումը.

«Մի բան ասեմ, էլի: Սասնա ծռերը ու իրենց կողմնակիցները քայլ առ քայլ կհասկանան, որ ներկայիս գործադիր իշխանությունը իրենց շատ ավելի է ատում, քան նախկին Սերժի ռեժիմը: Ու իրենց կալանավորված մնալու պատասխանատուն ոչ թե ինչ-որ դատախազ-դատավորի կամքն է, այլ ներկայիս գործադիրի լռելայն ցանկությունը:

Ով քիչ թե շատ ծանոթ է դատական-դատախազական համակարգին, հոյակապ գիտի, որ այնտեղ «սկզբունքային մահապարտներ» չեն նստած, այլ մարդիկ, որոնք մշտապես նայել են ու նայում են այդ պահին գործադիրի բերանին, ու այդ մարդիկ շատ լավ հասկանում են թե ներկա պահին իրենցից ինչ է ակնկալվում կամ պահանջվում և անվերապահորեն կատարում են դա:

Իսկ Սասնա Ծռերի դեմ փոբիայի բուն պատճառը մեկն է և այն շատ պարզ է, առկա է ընդհանրական վախ այսպես ասենք «զինյալ պայքարի» կողմնակիցների, կրակելու ընդունակ մարդկանցից:

Այնպես որ ներկայիս գործադիրը շատ ավելի անկեղծ կլինի, որ փոխանակ թաքնվի դատավոր-դատախազների հետևում, հրապարակայնորեն հայտարարի այն մասին, որ չի ցանկանում ազատության մեջ տեսնելու զինյալ պայքարի գաղափարը կրող մարդկանց, ովքեր շատ հանգիստ մի օր կարող են կրակել նաև իր վրա…»:



Նման նյութեր