Փրկարարական ծառայություն մայիսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակիչ Ա. Ն.-ն (1964թ.) ձիով բարձրացել է գյուղի հարակից սարերը, ձին վերադարձել է առանց տիրոջ, որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է համայնքի 6 բնակիչ:
Փրկարարները «Սադիլարի» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Ն.-ի դին: