Հարգելի բոլոր, մինչ դուք զբաղված եք հակառակ կարծիք ունեցողներին՝ փրփուրը բերանում ապացուցել ձեր ճշմարտացիությունը, Ֆեյսբուքը, չհասկանալով պահի լրջությունը, անհասկանալի կերպով ջնջում է մարդկանց ֆռենդլիսթներից, երբեմն անգամ՝ հարյուրներով։ Ուշադիր եղեք, եթե մարդիկ կորում են էջից՝ Ֆեյսբուքից ա։ Դե կամ էլ առիթն օգտագործել են, ձեզ հազիվ ջնջել են, մենք քարից քյար քամող ազգ ենք։
Խորհուրդ են տալիս նաև էս օրերին մեյլ ու գաղտնաբառ չփոխել, որովհետև հետագայում գուցե դա էլ խնդիրների բերի։
Հուսանք, որ խնդիրը կհարթվի՝ շատ ավելի արագ, քան ձեր ընդունելը, որ դիմացինը կարող է և չմտածել ձեր պես, քննարկումները համոզելու համար չեն, կարծիք կարող է փոխվել դրանից, բայց համոզելն անիմաստ է, իրար միս ծամելը՝ առավել ևս, և որ ձեր տեսակետը ամենաճիշտը չի, ուղղակի ձեզ համար ամենահարմարն է։
Բարի օր։