Կոնստանտին Տեր-Նակալյան. «Առաջինը փուռը գնալու են ծռիստական համակիրները»
Advertisement 1000 x 90

Կոնստանտին Տեր-Նակալյան. «Առաջինը փուռը գնալու են ծռիստական համակիրները»

Դատելով Նիկոլ Փաշինյանի երիտնախարարների ու թիմի նյարդային ռեակցիաներից` շատ քիչ ժամանակ է մնացել նրան, որ ականատես լինենք, թե ինչպես է Փաշինյանը սկսելու հետ քշել շշի մեջ այն ջինին, որին ինքն էր ազատել ու դա անելու համար, նա կոտրելու է այն ֆեյք տաբուն, որը բավականին խորը նստել է մեր գիտակցության մեջ՝ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունների արդյունքում․ այն է՝ «ցուցարարների նկատմամբ չի կարելի ուժ կիրառել» ախմախ միֆը։

Շարունակելով ապոկալիպտիկ-ռոմանտիկ կանխատեսումներս, ենթադրում եմ, որ առաջինը փուռը գնալու են ծռիստական համակիրները։ Դուք պատկերացնում եք, չէ՞, թե Օսիպյանը ի՜նչ պատրաստակամությամբ ու հետևողականությամբ կկատարի ծռերին ծակերով քշելու հրամանը 🙂

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը



Նման նյութեր