Նոր նախագիծ
Advertisement 1000 x 90

Նոր նախագիծ

Հարգելի ընկերներ,

Ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մի նախաձեռնություն, որը միտված է Երևան քաղաքի միջավայրային ու ուրբանիստական բազում խնդիրների լուծմանը:

Երևան 2.0 քաղաքային ինկուբատորի համահիմնադիր Գայանե Մանուկյանը և գեղագիր, դիզայներ, Գեղարվեստի ակադեմիայի դասախոս և Ե2.0 քաղաքային ինկուբատորի փորձագետ Վահան Բալասանյանը, այդ թվում նաև «Պահպանվում է երևանցու կողմից» քաղաքացիական ակումբի որոշ անդամների հետ, որոշել ենք ստեղծել արվեստագետների փորձագիտական ակումբ` այսպես կոչված Art Experts Club, որտեղ ցանկանում ենք ներգրավել տարբեր ոլորտների երիտասարդ փորձագետների` դիզայներների, ճարտարապետների, քանդակագործների, բնապահպանների և այլն:

Երեկ Քաղաքապետարանի արտաքին գովազդի վարչության պետ @Արազ Բաղդասարյանի հետ մայիսի 14- ին կայացած հանդիպման ընթացքում նման փորձագիտական խմբի կարծիքի հետ հաշվի նստելու կարևորության վերաբերյալ եկանք համաձայնության։

Նախաձեռնության նպատակն է `

1. Ակումբը դարձնել խորհրդատվական փորձագիտական մի մարմին, որի հետ միասին Քաղաքապետարանում իրականացվող նախագծերի թեմաներով հանրային քննարկումներ կանցկացվեն: Կտրվի փորձագիական կարծիք:

2. Խորհրդատվությունը կլինի անվճար, սակայն ակումբի կարծիքի հետ պետք է հաշվի նստեն որոշում կայացնող մարմինները:

3. Խորհրդատվությունն առնչվելու է արտաքին գովազդի բովանդակությանը, ձևաչափի, զոնինգի, արտաքին դիզայնի հետ կապ ունեցող տարբեր նախագծերի էսթետիկական կողմի, այդ թվում նաև արտաքին ձևավորման հետ կապված այլ կոնցեպտների հետ, որոնք ուղիղ կապ ունեն քաղաքային միջավայրի դիզայնի հետ:

4. Ակումբի նպատակն է նաև ներկայացնել թեկնածուներ տարբեր նախագծերի շուրջ իրականացվող տենդերների ժյուրիի անդամների` կախված նախագծի ոլորտից, որպեսզի որոշումները չկայացվեն փակ դռների հետևը:

Ցանկացողները կարող են միանալ մեր խմբին և առաջարկել այլ ֆունկցիաներ, որոնք կարող է իրականացնել վերոհիշյալ ակումբը, որը նախնական փուլում կգործի Երևան 2.0 քաղաքային ինկուբատորի ՀԿ–ի ներքո` հետագայում որպես առանձին մարմնի վերաձևավորվելու պայմանով:

Սիմվոլիկ art-ը ուշադրություն գրավելու համար է։

Հեղինակ՝ @Mukuch Chanchanyan

Yerevan 2.0/ Երևան 2.0



Նման նյութեր