Մի քանի օր առաջ Իրինա Շեյքը ոչ միայն կարողացավ փայլել Met Gala Կոստյումի ինստիտուտի պարահանդեսին, այլ նաև Կաննի կինոփառատոնին Yomeddine ֆիլմի պրեմիերային: Նա ներկայացել էր Twinset սև զգեստով, Chopard զարդերով:
Անկրկնելի էր: Սակայն միջոցառումից մի քանի ժամ առաջ, ամեն բան այլ էր: Instagram-ի սթորի բաժնում մոդելը հրապարակել էր լուսանկար, որը կարելի է համարել աստղերի անդրկուլիսյան կյանքի իրական պատկեր:
Լուսանկարում Իրինան շամպայնի գավաթը ձեռքին սպասում է, թե երբ կավարտեն մազերի հարդարանքը:
Հիշեցնենք, որ Իրինան հանդիպում է Բրեդլի Կուպերի հետ:
Նրանք ունեն համատեղ դուստր, չնայած, պաշտոնապես ամուսնացած չեն: Սակայն, ամեն բան առջևում է, ասում են, թե այդ հարսանիքը 7 սար այն կողմ չէ, իսկ դիցուհու խոշոր մատանին, է՛լ ավելի է կռում ինսայդերների վարկածները:
graziamagazine.ru