Գանգրահեր ու պայծառ այս աղջկան հեռուստադիտողը ճանաչեց Stand Up հաղորդաշարի շնորհիվ: Հումորով և կատակասեր Մաշան հաղորդման շրջանակներում անդրադառնում է այս կամ այն հումորային իրավիճակին, կանանց և տղամարդկանց բնավորության ամենանկատելի գծերին և դրանց տալիս սուր և հումորային մեկնաբանություն: Ինչպիսի՞ն է Մարիամ Մուրադյանը Stand Up-ի հակառակ կողմում: NEWS.am STYLE-ի այսօրվա զրուցակիցը հենց նա է՝ Մաշան:
Մարիամ, քեզ շատերը ճանաչեցին Stand Up հաղորդման շնորհիվ: Հումորը վաղո՞ւց էապրում քո ներսում:
Այո, կարելի է ասել՝ գրեթե բոլորն ինձ ճանաչեցին Stand Up-ի շնորհիվ: Ասեմ ավելին՝ մերոնք էլ վերջերս են սկսել ինձ ճանաչել Stand Up-ի շնորհիվ: Իհարկե, սա կատակ էր (ծիծաղում է):
Այս ժանրում կարծես, թե մեծամասնությունը տղամարդիկ են: Ըստ քեզ` ինչո՞վ է դապայմանավորված:
Այո, մեծամասնությունը տղամարդիկ են: Ըստ իս՝ սա պայմանավորված է նրանով, որ այս ժանրն ավելի շատ ռիսկ է պահանջում, ավելի հստակ ինչ-որ բաներ, իսկ կինը մի փոքր ավելի քիչ ռիսկով է:
Ինչպե՞ս են ստեղծվում քո ելույթները: Ինքնուրո՞ւյն ես ամեն ինչ պատրաստում:
Յուրաքանչյուր սցենար անցնում է փուլեր: Աշխատում ենք թիմով, կան սցենարիստներ, որոնք աշխատում են նյութի վրա, որը հետո ուղարկում ենք խմբագրին, որն այս դեպքում մեր պրոդյուսերն է, և դրանից հետո վերջնական արդյունքն է ստեղծվում: Ասեմ ավելին՝ ինձ այս հարցում շատ է օգնում Հայկ Մկրտչյանը՝ Stand Up-ի մասնակիցներից:
Քո ներկայացրած հումորային ելույթները սեփական կյանքի՞ց են վերցված, թե՞պարզապես հումորային իրավիճակներ ես մտածում և ներկայացնում:
Իհարկե, լինում են իմ կյանքից դրվագներ, բայց հիմնականում այսպես է՝ կողքից, երբ տեսնում եմ ինչ-որ բան, որն աչք է ծակում, որոշում եմ դրա մասին խոսել: Տալիս եմ միտքը, որի վրա էլ կառուցվում է սցենարը: Հիմնականում իմ կյանքից քիչ են լինում դրվագներ: Ասեմ ավելին՝ այն տղամարդիկ, որոնց մասին ես խոսում եմ՝ Ալբերտը, Էդիկը, Թաթուլը, նրանք, իհարկե, գոյություն չունեն:) Հաճախ է լինում, որ ինձ գրում են՝ «Էդիկը ո՞նց ա», «Թաթուլը ո՞նց ա», «Մաշուլին կբար ևես», «Մաշուլի համարը կտա՞ս»… Ուզում եմ ասել, որ նրանք հավաքական կերպարներ են, որոնց ուղղակի ստեղծել ենք:
Սյունե Առաքելյան
Ամբողջությամբ՝ style.news.am