Լավագույն վարժությունները՝ ձեռքերի հատվածում ճարպից ազատվելու համար (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լավագույն վարժությունները՝ ձեռքերի հատվածում ճարպից ազատվելու համար

Fitfoodhause.net կայքը գրում է, որ հորմոնային դեղամիջոցներ ընդունող կանայք հաճախ են բախվում այս խնդրին, քան տղամարդիկ։ Հայտնի փաստ է, որ պարբերաբար մարզվելու, ճիշտ սնունդ օգտագործելու դեպքում մեզնից յուրաքանչյուրը կարող է ժամանակի ընթացքում ազատվել ավելորդ ճարպերից, սակայն, երբ հերթը հասնում է ձեռքերի հատվածում կուտակված ճարպին, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Այս հատվածում կուտակվող ճարպը շատ «համառ է», և դրանից ազատվելը բավական բարդ է։

1

Ձեռքերի հատվածում ճարպի առաջացումը կապված է նաև օրգանիզմի մեծացման հետ։ Երբ 20 տարին արդեն անցել է, մարմնում ճարպային զանգվածը սկսում է մեծանալ, իսկ մկանային զանգվածը, հակառակը, նվազում է։ Արդյունքում՝ ճարպային զանգվածը սկսում է գերակշռել մկանայինին, ինչի արդյունքում ճարպ է կուտակվում ձեռքերի հատվածում։

Մեկ այլ պատճառ կարող է լինել դանդաղ նյութափոխանակությունը. որքան մենք մեծանում ենք, այնքան նյութափոխանակությունը դանդաղում է, ինչը նվազեցնում է կալորիաներն այրելու՝ օրգանիզմի ընդունակությունը։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը ևս նպաստում է օրգանիզմում ճարպի կուտակմանը։

Սակայն խնդիրը լուծում ունի։ Գոյություն ունեն ֆիզիկական վարժություններ, որոնք ձեզ կօգնեն արդյունավետորեն այրել ձեռքերի հատվածում կուտակված ճարպը և ազատվել դրանից մեկընդմիշտ։ Դիտեք տեսանյութը և սկսեք աշխատել։

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»