Բաբկեն Թունյանի այս գրառումը լայն արձագանք է գտել սոցցանցում. «Արագաչափերի ժամանակավոր դադարեցմանը դեմ ժողովուրդ ջան, որ խնդրեմ՝ կարո՞ղ եք ինձ ներկայացնել արագության գերազանցման պատճառով մահվան ելքով ՃՏՊ-ների վիճակագրությունը՝ մինչև արագաչափերի ներդրումն ու դրանից հետո։ )
Ես արագաչափերին էլ եմ կողմ, տեսախցիկներին էլ։ Բայց դեմ եմ ոչ վտանգավոր խախտումների համար թոշակառու վարորդի վրա թոշակից մեծ տուգանք գրելուն։ Ու տրամաբանությունը պիտի փոխվի՝ էդ սարքերը փող պլոկելու համար չպիտի ծառայեն, այլ կարգապահությունն ավելացնելու։
Ու մինչև նորմալ լուծումներ գտնելը կարելի է մի կարճ ժամանակ դիմանալ առանց դրանց։ Ողբերգություն չի լինի, մենք տասնամյակներ առանց էդ սարքերի մեքենա վարել ենք»։
Մեկնաբանություններից, ներկայացնում ենք Կարեն Ճշմարիտյանի դիտարկումը.
«Կարծում եմ` արագաչափերի լինելու, չլինելու հարցը ընդհանրապես քննարկման ենթակա չպիտի լինի, դրանք` պետք են: Կարելի է քննարկել միայն դրանց աշխարհագրությունը: Կառավարության կողմից կարող են լինել տուգանքների և տույժերի վերաբերյալ քննարկումներ: Դրանք չի կարելի զիջել ընդհանրապես և` բոլորին: Եթե ուզում են ինչ որ մեկին օգնել, կարելի է պետբյուջեից գումար հատկացնել և օգնել այդ մարդկանց: Բայց վերջինս սուբյեկտիվիզմի լուրջ տարր է պարունակում: Տեսախցիկների մասով` շատ կարճ լուծում կա, առանց դադարեցնելու և երկար քննարկելու. նկարողը` թող նկարի, ֆիքսողն էլ` թող ֆիքսի, իսկ տուգանք նշանակողը` ՃՈ- ն է: Կոնկրետ հանձնարարականով` «…Ոստիկանությանը` տուգանք չնշանակել փոքր խախտումների համար, նշանակել` միայն կոպիտ խախտումների մասով…», և` վերջ: Չէ՞ որ փոքր և աննշան խախտումների մասով տուգանելու, կամ չտուգանելու( զգուշացնելու) որոշում կարող է կայացնել նույնիսկ փողոցում ծառայություն իրականացնող տեսուչը:
Կարծում եմ, նաև` որ առաջինը պետք է անդրադառնալ կարմիր գծերին, և` ոչ թե վերը նշվածին:
Իսկ համատարած համաներմանը երկիրը չի դիմանա, պարզապես` չի դիմանա, որովհետև դրան պիտի հետևի ամբողջ բիզնես համայնքը, և այլն, և այլն… Կարծում եմ, այս հարթակում չարժե դա բացատրել»: