«Իմ թիմը շարունակում է համալրվել փայլուն երիտասարդներով». Մխիթար Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Իմ թիմը շարունակում է համալրվել փայլուն երիտասարդներով». Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է.

«Մարտա Սանդոյանը 2003-2008 թթ. ուսանել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում:

2008-2010 թթ. ուսանել է Վիեննայի միջազգային համալսարանում` «Դիվանագիտություն և ռազմավարական հետազոտություններ» ծրագրով, որն ավարտել է գերազանցությամբ և ստացել մագիստրոսի աստիճան։ Որպես 2010 թ. տարվա լավագույն շրջանավարտ` արժանացել է Վիեննայի միջազգային համալսարանի ակադեմիական մրցանակի:

2010-2011թթ. սովորել և ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հանրային քաղաքականության դպրոցի «Մարդու իրավունքներ» մագիստրոսական ծրագիրը, որտեղ ուսանել է «Լույս» հիմնադրամի կողմից շնորհած կրթաթոշակով (Ավարտական թեզի գնահատականը` գերազանց, ընդհանուր գնահատականը՝ բարձր):

03.05.2012 – 30.06.2015 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի փորձագետ:

2012 թ. փետրվարից առ այսօր դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում հետևյալ առարկան` հետազոտությունների որակական մեթոդներ և հետազոտական գործունեության հիմունքները:

2017թ. մարտի մեկից նա աշխատում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնականի պաշտոնում»:



Նման նյութեր