ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընդմիջման ժամանակ աշխատակիցներին ուտելիք է տրվել: Այն ներառել է հաց և հավով ապուր: Ուտելուց հետո աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է: Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:
Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից: Ժամը 20:30-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 60 աշխատակից: