Պարզվում է՝ եթե երկար ժամանակ նայես քեզ հայելու մեջ, ապա հնարավոր է հոգեկան խանգարում ստանաս: Դա ապացուցել խնդրել են մի քանի կամավորներ, որոնք լիովին գոհ էին իրենց արտաքինից: Նրանք 10 րոպե անթարթ նայել են իրենց՝ հայելու մեջ: Դրանից հետո սկսել են լարվածություն ու տագնապ զգալ: Այդ կարճ ժամանակահատվածում կամավորներն իրենց արտաքինում թերություններ են գտել, չնայած որ, նախկինում դա նրանց գոհացնում էր: Գիտնականներն ապշած էին:
Նախկինում ընդունված էր, որ միայն դիսմորֆֆոբիայով (հոգեկան խանգարում, որի ժամանակ հիվանդը ծայրահեղ դժգոհ է իր արտաքինից) տառապողներն են դառնում նյարդային ու լարված՝ իրենց արտացոլանքը տեսնելուց հետո: Բայց իրականում, ցանկացած, նույնիսկ լիովին առողջ և իր արտաքինից գոհ մարդն ապահովագրված չէ դրանից:
Գիտնականներն ապացուցել են և այն, որ կանայք ավելի դժգոհ են իրենց արտաքինից, քան տղամարդիկ, որովհետև 2 անգամ ավելի են նայում հայելու մեջ:
Դիսմորֆֆոբիայով հիվանդները մինչև իրենց արտացոլանքը տեսնելը շպարվում են և գեղեցիկ զգեստ հագնում, որպեսզի որքան հնարավոր է շատ թերություններ ծածկեն: Այդպիսի մարդկանց մոտ տագնապ է սկսվում, արդեն, հայելուն մոտենալուց 25 վայրկյան անց:
Այդպիսի մարդիկ, որքան էլ տարօրինակ է, հաճախ են օգտվում հաշվապահական ծառայություններից, որովհետև վախենում են նաև իրենց ֆինանսական վիճակից: Բայց ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ, որովհետև ժամանակակից աշխարհում նման խանգարումները լիովին բուժելի են:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»