Որոշակի գույնի մոմ վառելիս՝ փոխում ենք մեր ճակատագիրը
Advertisement 1000 x 90

Որոշակի գույնի մոմ վառելիս՝ փոխում ենք մեր ճակատագիրը

Մոմերը գուշակությունների լավագույն օգնականներն են: Պետք չէ գերբնական ուժ կամ որոշակի գիտելիքներ ունենալ մոմերը վառելու համար: Ըստ interesbook.ru-ի՝ ամեն օր մինչև քնելը վառեք այն գույնի մոմ, որը հարմար է ձեզ:

Ինչպե՞ս ընտրել գույնը

Կարմիր – Կյանքի էներգիայի, վստահության և ակտիվության նշան է: Այս գույնը նաև սիրո գույնն է, օգնում է ուժեղացնել գրավչությունն ու սեքսուալությունը:

Վարդագույն – Կնոջ էներգետիկայի գույնն է: Օգնում է կանանց լավացնել անձնական կյանքի խնդիրները:

Բալի գույն – Օգնում է բիզնեսով զբաղվող մարդկանց: Օգնում է ճիշտ որոշումներ կայացնել:

Դեղին – Այս գույնը կոգեշնչի ձեզ և կուժեղացնի ստեղծագործական կարողությունները: Կօգնի յուրացնել նոր ինֆորմացիան: Կարթնացնի երևակայությունը:

Շագանակագույն – Նյութական օգուտի ու մասնագիտական աճի գույն: Եթե ցանկանում եք մասնագիտական ոլորտում ավելի մեծ բարձունքների հասնել, ապա այսպիսի մոմ վառեք:

Կապույտ – Ներքին ներդաշնակության և խոհեմության գույնն է:

Կանաչ – Ձեզ աշխատանքային մեծ բարձունքների կբերի, կլավացնի ֆինանսական կարգավիճակը և կավելացնի դրական էմոցիաները: Եթե կամքի ուժն այդքան էլ ուժեղ չի, կանաչ գույնը կօգնի ձեզ:

Սև – Բուժման գույնը: Եթե ցանկանում եք ազատվել ձեզ տանջող հիվանդությունից, ապա վստահորեն ընտրեք այս գույնը: Այն նաև կազատի ձեզ ուրիշի բացասական էներգիայից:

Սպիտակ – Կօգնի ճիշտ ընտրություն կատարել: Կազատի ձեզ էներգետիկ անհավասարակշռությունից: Կմաքրի գիտակցությունն ավելորդ մտքերից:

Ճիշտ գույնի մոմ վառելիս՝ ակտիվացնում եք այն էներգետիկան, որը ձեզ անհրաժեշտ է:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է վառվում մոմը, դա շատ բան կարող է ասել ձեր մտապահածի մասին:

  1. Եթե մոմը հարթ չի վառվում, ապա ինքներդ չեք հավատում, որ ինչ-որ բան երբևէ կկատարվի: Մոմին չի բավականացնում էներգիա՝ ձեր խնդիրները լուծելու համար:
  2. Եթե մոմը վառելիս մուր եք նկատում, մի անհանգստացեք, այսպես մոմը մաքրում է տունը բացասական ազդեցությունից:
  3. Մոմը հանգչո՞ւմ է. սա շատ լուրջ նշան է, որ ձեր մտքերը խախտված են: Պետք չէ ձգտել ձեր երազանքի իրականացմանը: Փոփոխեք ձեր պլանները, հնարավոր է, որ ձեզ համար ավելի կարևոր բան կա, որը բաց եք թողել:
  4. Մոմը սկսում է ձայնով հանգչել. սա նշանակում է, որ ձեր տանն այլ աշխարհից հյուրեր կան, որոնք ցանկանում են ինչ-որ բան ձեզ տեղեկացնել: Մի վախեցեք, սա կարող է լինել ձեր բարեկամը, ով ցանկանում է ձեզ ինչ-որ բան զգուշացնել:

Տանը մոմ վառելը շատ օգտակար է: Խորհուրդ է տրվում գոնե ամիսը մի քանի անգամ մոմ վառել: Սա կարող է պաշտպանել ձեզ, էներգիա հաղորդել և օգնել լուծել տարբեր խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը