ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտակացվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում:
Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մայիսի 18-ին կլինեն դուրս գրումներ:
Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Դեպքի մանրամասները պարզվում են: