Այն ժամանակ, երբ ֆուտբոլային աշխարհը քննարկում էր, թե որտեղ կխաղա Մխիթարյանը՝ Թուրինո՞ւմ, թե՞ Մանչեսթերում, հայ ֆուտբոլիստի շուրջ լուրջ նպատակներ ուներ նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։
RMC-ի լրագրող Դանիել Ռիոլոն խոսելով ՊՍԺ-ի տրանսֆերային ամռան մասին՝ նշել է այն ֆուտբոլիստներին, ում ֆրանսիական ակումբը ցանկանում էր ձեռք բերել։
Այդ ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը և իր թիմակից Մատան եղել են տրանսֆերային թիրախ ՊՍԺ-ի համար, սակայն նրանց փոխարեն ակումբը գնել է Հատեմ Բեն-Արֆային և Խեսե Ռոդրիգեսին։
Ռիոլոն նշում է, որ ՊՍԺ-ն ձախողել է տրանսֆերային տարին, քանի որ ձեռքից բաց է թողել նման ֆուտբոլիստների։ Ավելի վաղ Ֆրանսիայի չեմպիոնը ցանկանում էր գնել նաև Նեյմարին։
Սիրարփի Աղաբաբյան