Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հրապարակումը
Ահա թե այդ մասին մեզ ինչ է տեղեկացնում մամուլը։
http://www.iravunk.com/news/57373
Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության կազմակերպիչ, վերջերս խորհրդարանում դոշ էր ծեծում 13 տարեկան աղջիկներին աղմկահարույց «Գարդասիլով» պատվաստելու համար ու զբաղված էր այդ պատվաստանյութն անխնա գովերգելով:
Դեռ այն ժամանակ նրա շահագրգռվածությունն այդ հարցում, որը գերազանցում էր անգամ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, առիթ տվեց հետաքրքրվելու, թե ով է նա իրականում: Պարզվում է՝ Ա. Թորոսյանն աթեիստ է, որը համացանցում ժամանակ առ ժամանակ աչքի է ընկել իր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական կեցվածքով, երբեմն` անգամ սատանիզմի հասնող ցինիզմով: Իսկ նա հանդիսանում է ռեզոնանսային ամենաեկամտաբեր սարքավորումներով հագեցած «ՄԻԲՍ» բժշկական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարը, որտեղից, ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն, միլիոնների եկամուտ է ստանում: Սակայն, սա չէ էականը, այլ այն, որ Ա. Թորոսյանը անթաքույց ատում է քրիստոնյաներին: Ուստի՝ սարսափելի է պատկերացնել, թե որքան անկեղծ է նա ցանկանում, ասենք, քրիստոնեաներին քաջառողջություն: Օրինակ, 2 ամսական երեխայի մահվան մասին Ա. Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աստված ա պատժել»: