Նա հայտնի էր իր աննկուն քաջությամբ ու անկոտրում կամքով: Լայպցիգի մեծ ճակատամարտում Մադաթովը չլքեց մարտադաշտը անգամ վիրավորվելուց հետո: Ռուսական բանակի հաղթանակը ապահովվեց նաև Մադաթովի ղեկավարած զորամիավորման հմուտ գործողությունների շնորհիվ: Լայպցիգի ճակատամարտից հետո ռուսական Գլխավոր շտաբը Մադաթովին շնորհեց գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ավանդույթը պատմում է, որ մարտի ամենաթեժ պահին նա դեմ դիմաց հանդիպել է իր հայրենակցին` ֆրանսիական զորքերի մարշալ, Նապոլեոնի փեսա և Նեոպոլիտանիայի թագավոր Հովակիմ Մյուրատին… Երկու հայորդիները, որ այդ պահին վճռում էին աշխարհի ճակատագիրը, կանգնում են դեմ դիմաց, նայում իրար աչքերի մեջ ու արտասվելով հեռանում…