
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է ամռանը «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին գնելու հնարավորությունը,- հաղորդում է Sky Sports-ը:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբն ամռանը չի պատրաստվում ծախսել 300 միլիոն եվրո, սակայն թիմը կհամալրեն 1-2 ֆուտբոլիստներ:
Այդ խաղացողներից մեկը կարող է դառնալ բելգիացին, ում տեղափոխության համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել 100 միլիոն ֆունտ ստերլինգ: