Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Սասնա ծռերի» ազատ արձակելու պահանջին:
Կարինե Խոդիկյանը նշել է, որ վաղուց ճանաչում է ամբաստանյալներից Պավել Մանուկյանին և նրա ընտանիքին, բայց ճիշտ չէ ակնկալել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ զանգով ամբաստանյալներին բաց կթողնեն:
«Հասկանում եմ Մանուկյանի ընտանիքի սպասումները, բայց մի՞թե ուզում են Նիկոլը զանգի ու նրանց բաց թողնեն: Այդպես կստացվի, որ մի զանգով դուրս եկան բանտից: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ Փաշինյանի՞ զանգը կլինի, թե՞ Սերժ Սարգսյանի: Ներողություն եմ խնդրում Պավլիկ Մանուկյանի ընտանիքից, բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ հիմա նրանց բաց թողնեն»,- ասել է Կարինե Խոդիկյանը՝ հավելելով. «Իսկ գուցե մեկ շաբաթ ա՞նց: Ժամանակ տանք նոր վարչապետին: Չի կարելի արդարության ճանապարհը սկսել անարդարությամբ: Եթե Փաշինյանը նման զանգ կատարի, դա արդար չի լինի: Կարծում եմ՝ պետք է սեղմ ժամկետում անկախ իրավաբանների հանձնաժողով ստեղծել և սպանությունների փաստը բացահայտել»: