
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարները՝ գրելով. «Մեր պաշտոնյաները սկսել են իրենց պարզ կենցաղով հուզել ու ոգևորել շատերին: Նախագահը պաղպաղակ է ուտում փողոցում լրիվ պատահական հանդիպած երեխաների հետ, փոխվարչապետը բանկում հերթ է կանգնում և ոտքի վրա ուտում իր համեստ ճաշը, կրթության նախարարը երթևեկում է մետրոյով, իսկ սփյուռքի անարդար քննադատված նախարարն էլ մենակ ճաշում է մատչելի բիստրոյում: Իրապես նոր իշխանական մշակույթ է՝ նոր հետհեղափոխական Հայաստանում:
Մնում է, որ այս ամենը պահպանվի նորանշանակ պաշտոնյաների մոտ, ձևական չլինի իշխանության հնաբնակների մոտ և իրական փոփոխություններ բերի ժողովրդի մոտ:
Դեռ ամեն ինչ շատ գեղեցիկ է ներկայանում»: