Ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տղամարդ է մահացել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզել էին, որ մահացածը տան տերն է` 60-ամյա Գևորգ Մաթոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, կատարվել էր դիակի արտաքին:
Նախնական տվյալներով` Մաթոսյանը մահացել էր դիակի հայտնաբերումից օրեր առաջ գլխին ստացած վնասվածքների հետևանքով:
Տան տիրոջ մարմինը հայտնաբերվել էր տան բակում գտնվող կիսակառույց շինությունում: Մաթոսյանի դին գտել էր կնոջ հետ նրա տանը բնակվող ընկերը, ով մինչ այդ կարծում էր, որ Մաթոսյանը կորել է:
Հարուցվեց քրեական գործ սպանության հատկանիշներով: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի մասին առավել մանրամասն տեղեկությունը ներկայացված է տեսանյութում: