ABBYY IT–ընկերության հիմնադիր Դավիթ Յանը նախատեսում է ստեղծել Yva անունով բիզնեսի արդյունավետության կառավարման համակարգ, որը հիմնված է արհեստական բանականության վրա։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Յանը հույս ունի, որ խելացի կորպորատիվ վերլուծաբանությունը թռիչքային զարգացում կունենա։ Մինչև 2023 թվականը աշխարհում դրա ծավալը 20 միլիարդ դոլարի կարող է հասնել։ Փորձագետները համաձայն են, որ ընկերությունները գնալով ավելի շատ են ներքին գործընթացները վստահելու ներյրոցանցերին։
Այդ մշակումը հիմնվելու է Յանի այլ ընկերության` Findo–ի վրա, որը նույնանուն որոնողական համակարգ է զարգացնում, իսկ ABBYY Ռուսաստանում ու ԱՊՀ–ում թույլտվության դեստրիբյուտորն է։
Yva–ն բիզնեսի արդյունավետության կառավարման ու աշխատակիցների ներգրավվածության բարձրացման համակարգ է, որը հիմված է արհեստական բանականության (artificial intelligence, AI) վրա։ Նախագիծը նախնական մեկնարկել է ԱՄՆ–ում ու շուտով կգործի նաև Ռուսաստանում, դրա կոմերցիոն մեկնարկը նախատեսված է սեպտեմբերին։
Yva–ն դեռ աշխատում է անգլերենով ու ռուսերենով, սեպտեմբերին կավելանա ճապոներենը, չինարենն ու գերմաներենը։
Yva–ն միանում է կորպորատիվ փոստին, մեսենջերներին, աշխատակիցների շարքում հարցումներ է անցկացնում ու վերլուծում է տվյալները։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am