ԶԼՄ-ները հայտնում են Մարսելում երկաթուղային կայարանից մարդկանց տարհանելու մասին
Advertisement 1000 x 90

ԶԼՄ-ները հայտնում են Մարսելում երկաթուղային կայարանից մարդկանց տարհանելու մասին

Մարսելի Սեն-Շարլ երկաթուղային կայարանից մարդկանց տարհանել են, երբ ձերբակալվել է կասկածելի տղամարդ: Այս մասին հայտնել է «Provence» պարբերականը՝ հղում կատարել սեփական աղբյուրներին:

Համաձայն պարբերականի՝ կայարանում գտնվող զինվորականը տեսել է տղամարդու, որի պայուսակում նկատել է լարեր և մարտկոցներ: Տղամարդը ձերբակալվել է, նա հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Նա վստահեցրել է, որ իր պայուսակում չկան պայթուցիկ իրեր:

Կայարանում աշխատում են սակրավորները, երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես ընդհատվել է:



Նման նյութեր