ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողանում է ոչ միայն մեծ գումարներ վաստակել, այլև դուրս գալ ամենադժվար իրավիճակներից:
1. Կյանքում հաջողության հասնելու համար դուք ձեզ պետք է մեկուսացնեք մոլորակի շուրջ 98% բնակչությունից:
2. Ֆինանսական բարեկեցության ճանապարհին չկա ավելի հանցավոր գործելակերպ, քան հղանալ գերազանց գաղափար ու ոչինչ չանել այն իրագործելու համար:
3. Խաղացողը նա է, ով գիշեր-ցերեկ նստած է խաղային ապարատների մոտ, իսկ ես գերադասում եմ դրանց տերը լինել:
4. Երբեք արձակուրդ մի վերցրեք: Ձեր ինչի՞ն է այն պետք: Եթե աշխատանքը հաճույք չի պատճառում, նշանակում է` դուք այնտեղ չեք աշխատում, ուր պետք է: Իսկ ես անգամ գոլֆ խաղալիս եմ շարունակում բիզնեսով զբաղվել:
5. Ես երբեք չեմ ցանկացել, որ ինձ մոտ այն մարդն աշխատի, ով չի ցանկանում աշխատել իմ ընկերությունում: Դուք նույն կերպ պետք է վարվեք: Մի մնացեք այնտեղ, ուր չեք ուզում մնալ:
6. Ձեր երեխաների վրա մի դրեք չվաստակած հարստության ծանր բեռը: Դա կարող է կաթվածահար անել նրանց, կոտրել շատ աշխատելու և կյանքում սեփական հաջողությանը հասնելու հավեսն ու ցանկությունը:
7. Ձեզ մոտ պահեք և ամենուր տարեք նոթատետր, ուր գրի են առնված ձեզ դժվար պահերին ոգեշնչող մտքեր:
8. Դուք միայն նայեք մեր սահմաններին. Նրանք նման են շվեյցարական պանրի: Ով ասես, կարող է սողոսկել երկրից ներս:
9. Կյանքն ինձ շատ կարևոր դաս է տվել: Նա, ով մի անգամ դավաճանել է, դա կրկին կանի դժվար պահին:
10. Հարստանալու միակ միջոցը ռեալիզմն ու անսահման ազնվությունն են: Դուք պետք է հրաժեշտ տաք պատրանքների աշխարհին, որը գոյություն ունի միայն ամսագրերի էջերում ու հեռուստացույցի էկրաններին: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես ձեզ հավատացնում են: Կյանքը դաժան բան է, և մարդիկ շատ լուրջ վնասվածքներ են ստանում: Այդ պատճառով էլ, եթե դուք ուզում եք հաղթել, պետք է շատ ամուր լինել ու պատրաստ լինել նրան, որ աշխատելու եք բռունցքներով ու եղունգներով:
11. Կարևոր չէ, թե որքան խելացի եք դուք, ու որքան բազմակողմանի է ձեր կրթությունը և մեծ` փորձը: Հնարավոր չէ այնքան իմաստուն լինել, որ կարողանաս միայնակ հաջողակ բիզնես անել: Նայեք, լսեք և սովորեք: Դուք չեք կարող ամեն ինչ իմանալ: Նա, ով այդպես է մտածում, դատապարտված է միջակություն լինել:
12. Ամենամեծ հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ հոսանքին հակառակ ես լողում:
13. Վատ ժամանակները հաճախ հիանալի հնարավորություններ են տալիս:
14. Միշտ հիշեք մի պարզ կանոն. հագնվել պետք է այն աշխատանքի համար, որն ուզում եք ունենալ, այլ ոչ թե նրա համար, որն արդեն ունեք:
15. Մենք միայն ինքներս մեզ ենք քաղաքակիրթ թվում: Իրականում աշխարհը դաժան է, իսկ մարդիկ` անխիղճ: Նրանք կարող են ժպտալ ձեզ, սակայն այդ ժպիտի տակ թաքնված է ձեզ ոչնչացնելու ցանկությունը: Գիշատիչները ջունգլիներում սպանում են հագենալու համար, և միայն մարդիկ են սպանում հաճույքի համար: Անգամ ձեր ընկերներն են պատրաստ ձեզ թիկունքից հարվածել: Նրանց պետք է ձեր աշխատանքը, տունը, փողը, կինը, ձեր շունը վերջապես: Թշնամիներն ավելի վատն են: Դուք պետք է կարողանաք պաշտպանվել: Իմ կարգախոսն է` վարձիր լավագույններին ու երբեք մի վստահիր նրանց:
16. Յուրաքանչյուր ապրանք կամ ծառայություն գնելիս մի ամաչեք գին գցել` հասնելով ձեզ համար ավելի հարմար պայմաններով այն ձեռք բերելուն: Ես համարում եմ, որ սեփական փողերը խնայել խանգարող հպարտությունը հիմարություն է:
17. Ցույց տվեք իր ես-ը չունեցող մարդուն, ու ես ձեզ ցույց կտամ անհաջողակի:
18. Ցանկացած լավ ժամանակներ միշտ նախկինում ձեր համառ աշխատանքի ու ինքնանվիրումի արդյունքն են: Այն, ինչ անում եք այսօր, վաղվա հաջողությունների երաշխիքն են: Եթե ուզում եք վաղն էլ արդյունքներ քաղել, սերմերն ամեն օր ցանեք: Եթե դուք թեկուզ մեկ վայրկյան թուլացնեք կենտրոնացումը, անխուսափելիորեն կգահավիժեք ցած:
19. Ես վստահ եմ, որ պետք է ծախսել այնքան, որքան հարկավոր ես համարում: Բայց ես նաև վստահ եմ, որ չի կարելի ծախսել ավելին, քան կարելի է:
20. Կարիերա անելու շատ եղանակներ կան, բայց նրանցից ամենաաշխատողը ճիշտ ընտանիքում ծնվելն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը